Անգլերենի դասընթաց, որ աշխատակիցներդ մինչև վերջ կանցնեն։

Tutoro-ի հետ յուրաքանչյուր աշխատակից ունի անգլերենի իր AI ուսուցիչը։ Դասերը որակով չեն զիջում անհատական պարապմունքներին, ու ամեն օր ուզում ես վերադառնալ դրանց։

Սկսիր

Ամրագրիր ցուցադրություն

Ամսական $9-ից՝ յուրաքանչյուր աշխատակցի համար։ Չեղարկիր բաժանորդագրությունը, երբ ցանկանաս։

Ինչպես է աշխատում Tutoro-ն · 2 րոպե

Տես՝ ինչպես է աշխատում

Փակիր տեսանյութը

  • Նոր մակարդակ

    A1 → A2

  • + 138 XP

    Օրվա նոր ռեկորդ

  • Հաղթեց մենամարտում

    3 ռաունդ՝ 1-ի դիմաց

  • Կատարեց օրվա բոլոր առաջադրանքները

    3 / 3

  • 30-օրյա Streak

    Ոչ մի օր բաց չի թողել

  • + 250 մետաղադրամ

    Շաբաթվա բոնուսը

  • Նոր մակարդակ

    A2 → B1

  • Առաջին տեղը լիգայում

    1-ին տեղը՝ 30 մասնակցի մեջ

  • Նոր ուսուցիչն արդեն հասանելի է

    Katie

  • Առանց սխալների

    12-ից 12-ը՝ ճիշտ

  • Մոդուլն ավարտված է

    Ճամփորդություն

  • Առաջին ամբողջական նախադասությունը

    Բարձրաձայն ասաց

  • Հինգ դաս անընդմեջ

    Մեկ անգամով

  • Նոր հանդերձանքն արդեն հասանելի է

    Ծախսեց 5 000

  • Նոր մակարդակ

    B1 → B2

  • Հաջողությամբ հանձնեց խոսակցական անգլերենի թեստը

    Երկրորդ փորձից

Ընկերությունները վստահում են մեզ

  • 500

    +

    ընկերություն

    աշխատակիցներին անգլերեն են սովորեցնում Tutoro-ի օգնությամբ

  • 1M

    +

    աշխատակից

    սովորում է ամեն օր

  • 87

    %

    ակտիվ օգտատերեր

    90 օր անց էլ շարունակում են սովորել

  • Northbeam

  • ALTAVIA

  • Quadra

  • helioworks

  • Verado

Ինչ է տալիս Tutoro-ն քո ընկերությանը

Օրական ընդամենը 15 րոպե՝ հեռախոսով, առանց դասացուցակին հարմարվելու։ Տես՝ ինչ է դա տալիս քո ընկերությանը։

  • Անգլերեն՝ հաջող գործարքների համար

    Ղեկավարների 49%-ը նշում է, որ թյուրըմբռնման պատճառով միջազգային գործարք է ձախողվել։ Tutoro-ով քո աշխատակիցները բարելավում են իրենց անգլերենը՝ անհատական ուսուցչից մինչև 50 անգամ ավելի մատչելի գնով։

  • Դասեր, որոնք աշխատակիցներդ չեն բաց թողնի

    AI-ի օգնությամբ աշխատակիցներն ավելի լավ են զարգացնում անգլերեն խոսելու հմտությունը, քան ուսուցչի հետ։ Tutoro-ն սովորելը դարձնում է ամենօրյա սովորություն, իսկ խաղային առաջադրանքների շնորհիվ աշխատակիցների 88%-ն ավելի մեծ հաճույքով է սովորում։

  • Զարգացրու աշխատակիցներիդ ու կրճատիր նորերի հավաքագրման ծախսերը

    Ընկերություններում, որտեղ սովորելը մշակույթի մաս է, աշխատակիցների մնալու ցուցանիշը 57%-ով բարձր է, իսկ ներսում այլ հաստիքի անցումները՝ 23%-ով ավելի հաճախակի։ Ուրեմն դրսից նոր մարդկանց ընդունելու կարիքն էլ է պակասում։

Մյուս տարբերակների համեմատ

Ինչո՞վ է Tutoro-ն ավելի լավը

Սովորելն ավելի հարմար է, կազմակերպելը՝ ավելի հեշտ, իսկ ծախսերը կարող ես նախապես պլանավորել։

Գինը կախված է փաթեթից ու աշխատակիցների քանակից

Խմբային դասեր

Կրկնուսույց

Tutoro

  • Արժեքը՝ մեկ աշխատակցի համար

    Ամսական $180 - $320

    Ժամը $40 - $120

    Ամսական՝ սկսած $9-ից

  • Դասերի ժամանակացույց

    Դասերի ֆիքսված ժամանակացույց

    Դասերը պետք է նախապես ամրագրել

    Սովորիր քեզ հարմար պահին, թեկուզ ընդամենը 15 ազատ րոպե ունես

  • Անհատական մոտեցում և մոտիվացիա

    Ամբողջ խումբը սովորում է նույն տեմպով, խաղային տարրերը քիչ են

    Անհատական մոտեցումը կախված է ուսուցչից

    Հարմարվում է յուրաքանչյուր աշխատակցի մակարդակին ու նպատակներին, իսկ խաղային առաջադրանքները պահում են սովորելու հետաքրքրությունը

  • Առաջընթացի տվյալներ HR-ի համար

    Հաճախումների հաշվետվություններ

    HR-ը առաջընթացի մասին քիչ տեղեկություն ունի

    Մշտապես թարմացվող վահանակ և առաջընթացի հաշվետվություններ

  • Ուսուցում ամբողջ ընկերության համար

    Ավելի շատ խմբեր, ավելի բարդ կազմակերպում

    Որքան շատ աշխատակից, այնքան շատ ծախս ու կազմակերպչական գործ

    Հեշտությամբ ներգրավիր բոլոր աշխատակիցներիդ ուսուցման մեջ

Առաջին քայլերը

Ինչպե՞ս է աշխատում

Գնիր անհրաժեշտ թվով տեղերը, հրավիրիր աշխատակիցներին, ու արդեն նույն օրը՝ կեսօրից հետո, բոլորը կսկսեն պարապել։

  • Ընտրիր մասնակիցների թիվը

    Ընտրիր աշխատակիցների քանակն ու բաժանորդագրության ժամկետը։

  • Հրավիրիր աշխատակիցներին

    Տեղադրիր էլփոստի հասցեների ցանկը կամ բոլորին ուղարկիր միանալու նույն հղումը։

  • Սկսում են խոսել

    Սեղմում են հղումն ու միանգամից սկսում առաջին դասը։

  • Հետևիր առաջընթացին

    Streak-երը, շաբաթվա ակտիվությունն ու մակարդակի աճը՝ մեկ էկրանին։

Շարունակական ուսուցում

Ինչո՞ւ աշխատակիցները կիսատ չեն թողնում

  • Իսկական դաս, որտեղ դու խոսում ես

    Դու խոսում ես, ուսուցիչը պատասխանում է, բացատրում ու զրույցի ընթացքում վարժություններ տալիս։

  • Պատրաստվի՛ր ցանկացած իրավիճակի

    Փորձիր քեզ աշխատանքի հարցազրույցում, զրուցիր բժշկի հետ, արկածների գնա կամ հորինիր քո սցենարը։

  • Ընտրիր՝ ում հետ խոսել

    Ամեն ուսուցիչ իր ակցենտն ու բնավորությունն ունի։ Ընտրիր նրան, ում հետ հաճույքով ես շփվում։

  • Իմացի՛ր՝ ինչի վրա աշխատել

    Ամեն դասից հետո տես արդյունքներդ ու պարզիր՝ որ սխալներն ես հաճախ կրկնում։

  • Բառեր, որ չես մոռանա

    Հենց սկսում ես մոռանալ բառերը, նորից հանդիպում ես դրանց փոքրիկ խաղերում՝ այնքան, մինչև լավ հիշես։

  • Քայլ առ քայլ, ոչ թե անվերջ թերթելով

    Ամեն դաս քեզ առաջ է տանում քարտեզի վրա, իսկ մի աշխարհն անցնելուց հետո բացվում է հաջորդը։

  • Բարձրացրո՛ւ մակարդակդ։ Բառացիորեն

    Ստեղծիր քո կերպարին. ամեն դասի հետ նրա մակարդակը բարձրանում է, ու նա անցնում է ավելի բարձր լիգաներ։

HR-Ի ՀԱՄԱՐ

Միշտ գիտես՝ աշխատակիցներդ սովորո՞ւմ են

Մեկ վահանակում տեսնում ես՝ ով է սովորում, ինչպես է առաջադիմում և անգլերենի ինչ մակարդակ ունի։ Այլևս պետք չէ ամեն մեկից առանձին հարցնել։

Աշխատակիցների ակտիվությունը

Վերջին 30 օրը · օրինակային տվյալներ

  • Օգտագործվող լիցենզիաներ

    Տես՝ վճարածդ տեղերից քանիսն են աշխատակիցներն օգտագործում ամեն շաբաթ

  • Յուրաքանչյուր աշխատակցի անգլերենի մակարդակը

    Մակարդակը՝ A1-C1 (CEFR սանդղակով)։ Թարմացնում ենք սովորելուն զուգահեռ։

  • Յուրաքանչյուր աշխատակցի ակտիվությունը

    Շաբաթվա ուսման րոպեները, անցած դասերն ու Streak-ը

  • Հաշվետվություններ ֆինանսական բաժնի համար՝ ցանկացած պահի

    Էկրանին տեսածդ տվյալները ներբեռնիր CSV ձևաչափով։

Ո՞ւմ է հարմար Tutoro-ն

Նրանց համար, ում աշխատանքն ավելի հեշտ է դառնում՝ անգլերենը թեկուզ մի փոքր բարելավելով։

Սկսիր

  • Հաճախորդների աջակցության թիմեր

  • Վաճառք

  • Ծրագրավորում

  • Հյուրանոցներ և ռեստորաններ

  • Մանրածախ առևտուր

  • Առողջապահություն

  • Մարքեթինգ

Հաջողության պատմություններ

Ինչ փոխվեց երեք ընկերություններում

  • Նախկինում դժվար էր պահպանել աշխատակիցների հետաքրքրությունն անգլերենի դասերի հանդեպ։ Tutoro-ով հաճույքով են սովորում ու չեն թողնում կիսատ։ Այն համարում են ընկերության տված օգտակար բոնուս։ Աշխատակիցներն էլ ավելի գոհ են իրենց աշխատանքից։

    Մարդկային ռեսուրսների ղեկավար

    Northbeam

  • Մեր մասնագետներն այժմ ավելի վստահ են շփվում արտասահմանյան հաճախորդների հետ և ավելի հազվադեպ են հարցերը փոխանցում ղեկավարներին։ Ավելի հստակ են արտահայտվում, ավելի շատ հարցեր են ինքնուրույն լուծում, իսկ հաճախորդներն ավելի լավ սպասարկում են ստանում։

    Հաճախորդների աջակցության ղեկավար

    Altavia

  • Վերջապես հստակ տեսնում ենք՝ ինչ արդյունք են տալիս ուսուցման վրա ծախսած մեր գումարները։ Tutoro-ի վերլուծական տվյալներով հետևում ենք՝ ով է սովորում, ինչ առաջընթաց ունի և ինչի վրա դեռ պետք է աշխատի։ Հիմա որոշումներ ընդունելիս հիմնվում ենք իրական տվյալների վրա։

    Գործառնական տնօրեն

    Helioworks

Գներ

Ամսական $9-ից՝ յուրաքանչյուր աշխատակցի համար

Քանի՞ աշխատակից է սովորելու։

Ամբողջ թիմիդ համար՝ անգլերենի ուսուցում զեղչված գնով։

ամսական՝ մեկ աշխատակցի համար

Խմբային դասերը կարժենային

Անհատական դասերը կարժենային

Արի միասին հաշվենք

Եթե սովորելու է ավելի քան 1,000 աշխատակից, քո ընկերության համար անհատական գին կառաջարկենք՝ քանակից կախված զեղչով և հաշվի հիման վրա վճարելու հնարավորությամբ։ Մեր վաճառքի մասնագետները քեզ հետ կհաշվարկեն արժեքը։

Ամրագրիր դեմո

Բաժանորդագրության ժամկետ

սովորող

Tutoro՝ քո փաթեթը

Չեղարկիր երբ ուզես

Քանի՞ աշխատակից է սովորելու

Ամբողջ թիմդ սովորում է հաճույքով՝ միասնական զեղչված գնով։

Հաճախ տրվող հարցեր

  • Ինչպե՞ս սկսենք Tutoro-ից օգտվել մեր ընկերությունում։

    Ստեղծիր ընկերության հաշիվ, նշիր աշխատակիցների քանակն ու հրավիրիր նրանց։ Յուրաքանչյուրը կսովորի իր մակարդակին ու նպատակներին համապատասխան։ Ուզո՞ւմ ես նախ տեսնել՝ ինչպես է աշխատում Tutoro-ն։ Գրանցվիր ցուցադրության համար։

  • Որքա՞ն արժե Tutoro-ն և ինչպե՞ս վճարել։

    Tutoro-ն ամսական ընդամենը $9-ից է՝ յուրաքանչյուր աշխատակցի համար։ Սկսելու համար պետք է միացնես առնվազն 5 աշխատակցի։ Վճարիր քարտով կամ ընկերության վահանակից ավտոմատ կազմիր վճարման հաշիվը։

  • Կարո՞ղ եմ տեղը փոխանցել մեկ այլ աշխատակցի։

    Այո։ Եթե աշխատակիցը հեռացել է կամ այլևս չի օգտվում, նրա տեղը փոխանցիր մեկ ուրիշին։ Այդպես ամեն նոր աշխատակցի համար առանձին տեղ գնելու կարիք չի լինի։

  • Կարո՞ղ եմ ցանկացած պահի ավելացնել կամ պակասեցնել տեղերի քանակը։

    Ըստ կարիքի՝ ավելացրու կամ պակասեցրու տեղերը։ Պարզապես պետք է մնա առնվազն 5 տեղ։ Վճարի փոփոխությունը կախված է քո բաժանորդագրության պայմաններից։

  • Ի՞նչ կսովորեն աշխատակիցները Tutoro-ում։

    Tutoro-ում կա ամեն ինչ՝ անգլերեն սովորելու համար․ դասեր AI ուսուցչի հետ, խոսելու, լսելով հասկանալու ու կարդալու վարժություններ, ինտերակտիվ առաջադրանքներ, արտասանության ստուգում և անմիջական արձագանք։ Այս ամենը՝ մեկ հավելվածում։

  • Tutoro-ն հարմարվո՞ւմ է յուրաքանչյուր աշխատակցի անգլերենի մակարդակին։

    Այո։ Tutoro-ն յուրաքանչյուր աշխատակցի համար ուսուցման ծրագիր է կազմում՝ ըստ նրա մակարդակի ու նպատակների։ Իսկ խաղային առաջադրանքները պահում են հետաքրքրությունն ու սովորելու ցանկությունը։

  • Աշխատակիցներն օրական որքա՞ն ժամանակ պետք է տրամադրեն սովորելուն։

    Մեկ պարապմունքի համար նույնիսկ 15 րոպեն բավական է։ Աշխատակիցները սովորում են, երբ իրենց հարմար է։ Ֆիքսված դասաժամեր չկան, նախապես գրանցվելու կարիք էլ չկա։

  • Ինչպե՞ս է Tutoro-ն օգնում աշխատակիցներին չկորցնել սովորելու ցանկությունը։

    Tutoro-ում յուրաքանչյուր աշխատակցի սպասում են իր կարիքներին հարմարեցված դասեր, խաղային ու ինտերակտիվ առաջադրանքներ և պարգևներ։ Դրանք ամեն օր սովորելու ցանկություն են առաջացնում ու օգնում սովորություն ձևավորել։

  • HR-ը կարո՞ղ է հետևել յուրաքանչյուր աշխատակցի առաջընթացին։

    Այո՛։ Ընկերության կառավարման վահանակում տեսնում ես՝ ով որքան հաճախ է սովորում և ինչ առաջընթաց ունի։ Այսպես HR մասնագետները հեշտությամբ հետևում են թե՛ աշխատակիցների մասնակցությանը, թե՛ ամբողջ թիմի զարգացմանը։

  • Աշխատակիցներին կորպորատիվ էլփոստ պե՞տք է։

    Ոչ։ Հրավերը կոդ է, որը կապված չէ էլ․ փոստի հասցեի հետ։ Տեղը ստանում է նա, ով ակտիվացնում է կոդը։ Եթե աշխատակիցն արդեն օգտվում է Tutoro-ից իր անձնական հաշվով, նրա Streak-ը, լիգան ու բառարանը պահպանվում են։ Տեղն ուղղակի ավելանում է նույն հաշվին։

  • Միանալու համար առնվազն քանի՞ աշխատակից է պետք։

    Սկսելու համար բավական է ընդամենը 5 աշխատակից։ Tutoro-ն հարմար է թե՛ փոքր թիմերին, թե՛ աճող ընկերություններին։

Ամենօրյա սովորություն, իրական առաջընթաց

Աշխատակիցներիդ առաջարկիր անգլերեն սովորելու ավելի հարմար ձև՝ հետաքրքիր դասերով, որոնք համապատասխանում են յուրաքանչյուրի մակարդակին ու նպատակներին։ Դրանց համար հեշտ է ժամանակ գտնել ամեն աշխատանքային օր։

Սկսի՛ր

Ամրագրիր դեմո